ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Թուրքական ու ադրբեջանական հակահայ քարոզչությունը քի՞չ էր

Թուրքական ու ադրբեջանական հակահայ քարոզչությունը քի՞չ էր
23.07.2023 | 19:24

Ինչո՞ւ են Իսրայելի հետ կապված ազգությամբ հայ երիտասարդները վերջերս ակտիվացել մեդիադաշտում՝ տրվելով հայագիտության բոլոր առանցքային արժեքները «թավշյա» մեթոդաբանությամբ հերքելու կամ նսեմացնելու առաքելությանը, թեպետ, նախկինում էլ քնած չէին: Ընդ որում, դա այնքան գրավիչ ու գեղեցիկ «դիզայնով» է արվում, որ շատերը զմայլված միայն գովասանքի խոսքեր են շռայլում, թե բա՝ վերջապես բացեցիք մեր աչքերը, անչափ շնորհակալ ենք: Սիրելի հայրենակիցներ, ինչի՞ համար եք շնորհակալ: Ձեզ համոզում են, օրինակ՝ հայերը բարբարոսաբար ավերել են բոլոր տաճարները, որ հանկարծ չպահպանվեն նախկինում եղած հայկական տառերը, և դուք հավատում եք: Դե հա՝ հպարտանանք, որ նախկինում գիր ենք ունեցել,, բայց տաճարների վրա եղածը արդյո՞ք հնարավոր էր այնպես քանդել, որ ոչ մի հետք չմնար (Գառնին էլ խնայել են):

Եվ այս ամենի մասին խոսում են ոչ թե մասնագետները, առնվազն՝ պատմաբանները և հնագետները, այլ՝ մասնագիտական էթիկայով չկաշկանդված և պարզապես վերապատրաստված կադրերը:

Թուրքական ու ադրբեջանական հակահայ քարոզչությունը քի՞չ էր:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2741

Մեկնաբանություններ